Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային
Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառում է անցկացվել։ «Հայկական հարցը՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախոսները և ուսանողները։ Օրակարգում եղել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915թ․ «Տեղահանության մասին որոշման» իրավական հիմքերը, հետևանքներն ու փաստարկները, հարցի վերաբերյալ միջազգային դատարանների մոտեցումները, ցեղասպանության՝ որպես հանցագործության իրավական չափորոշիչները։ Ուսանողներից մեկի հարցին ի […]