25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային

Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառում է  անցկացվել։ «Հայկական հարցը՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախոսները և ուսանողները։

Օրակարգում եղել են  այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915թ․ «Տեղահանության մասին որոշման» իրավական հիմքերը, հետևանքներն ու փաստարկները, հարցի վերաբերյալ միջազգային դատարանների մոտեցումները, ցեղասպանության՝ որպես հանցագործության իրավական չափորոշիչները։

Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Սելամի Քուրանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտած  Դողու Փերինչեքի օգտին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի։

«Այդ որոշումը կարևոր է ոչ միայն Թուրքիայի համար, այլև՝ միջազգային ասպարեզում։ Դա շրջադարձային որոշում է», – նշել է թուրք դասախոսը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության (İşçi Partisi) առաջնորդ Դողու Փերինչեքը 2007թ․ դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատարանի առաջ կանգնեց Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար։ Նա 2005թ․ ընթացքում մի շարք համաժողովների ժամանակ Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել:

2007թ․ մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը Փերինչեքին մեղավոր ճանաչեց և նշանակեց 12.000 շվեյցարական ֆրանկի տուգանք։ Նույն տարի Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանը հաստատեց այդ վճիռը, իսկ Փերինչեքը հայտարարեց, որ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 2013թ․դեկտեմբերին ՄԻԵԴ-ը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի՝ վերջինիս հայտարարություններն արդարացնելով «խոսքի ազատության» իրավունքով։

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ