Սերը շատ խոսվող, բայց քիչ գործվող, հեշտ թվացող, սակայն դժվար ձեռք բերվող երևույթ է
«Սերը շատ խոսվող, բայց քիչ գործվող, հեշտ թվացող, սակայն դժվար ձեռք բերվող երևույթ է: Մեզ համար ոչ մի այլ ճանապարհ չկա, ոչ մի դուռ և ոչ էլ այդ դուռը բացելու գաղնտիք, առավել, քան սերն է:
Մեր Աստվածնմանությունը մեր նմանի հանդեպ այլ բան չէ, քան սիրո մեջ լինելը, որովհետև Աստված առաջինը Ինքը սիրեց մեզ, Ինքն Իր սիրո պատճառով ստեղծեց մարդուն և հենց այդ սիրո պատճառով զոհաբերվեց այդ մարդու համար՝ մեզ բոլորիս համար:
Շատ կարևոր իրականություն է շեշտել այն իրողությունը, որ, որքան էլ հիմա մեր դեմքերը տարբեր են, մեր գույները, մեր խոսելը, ձևը, հագուստները, միջավայրը, ամեն ինչը տարբեր է, սակայն կա մի բան, որ տարբեր չէ այն օրերից, երբ Հիսուսի ժամանակ էր այս ամենը տեղի ունենում. Սա այն իրադարձությունն ու իրականությունն է, որ Հիսուսի ժամանակ տեղի ունեցածը մենք այսօր միասին նույնությամբ իրականացնում ենք:
Ով սիրում է, նա չի վախենում: Այնպես, ինչպես Հիսուս չվախեցավ ոչնչից, անգամ՝ խաչվելուց, որովհետև սիրում էր: Վախկոտ մարդը չի կարող սիրել, համաձակ մարդն է, որ սիրո մեջ է մնում… »
Հատված Բագրատ Սրբազանի քարոզից