10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Կառավարւոթյան կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 95 կողմ քվեարկությամբ: Նշենք, որ հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ԱԺ-ում ներկայացնելով համաձայնագիրը, նշել էր, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և […]

Ավիավթար Խաբարովսկում․ կան զոհեր /տեսանյութ/

Խաբարովսկում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով կան զոհեր։ Նշվում է, որ «Վոստոկ» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Անտեննայա եւ Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում։  Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:   Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Առայժմ վթարի պատճառը հայտնի չէ։

«Մենք լավ գիտենք, թե Աֆրինը ում ենք հանձնելու». Էրդողանի պատասխանը՝ Լավրովին

Թուրքիայում շարունակում են արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որտեղ ռուս  պաշտոնյան հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինուժը Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարական ուժերին։ Թուրքիայի փոխվարչապետից հետո թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում»  (AKP-ԱԶԿ) կուսակցության  ժողովի ժամանակ։ «Դա սխալ դիրքորոշում է։ Մենք լավ գիտենք, թե Աֆրինը ում ենք հանձնելու։ […]

«Ադամ Սահակյանը չփախավ, չպախկվեց․․․»

«Ադամ Սահակյանը չփախավ, չպախկվեց․․․ 2016 թվականի ապրիլ ամսվա այս օրերին էր, որ բոլորս Ադամ Սահակյանին էինք սպասում։ Զինվորի մասին տեղեկություն չկար ու անզորությունից նույնիսկ նրա նկարն էինք տարածում համացանցում, ամեն մեկս հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կարող է սրտներս թեթևանա։ Ամեն մեկս հոգու խորքում փորձում էինք հավատալ, որ Ադամը ողջ է, պախկվել է մի […]

Էտ մարդու հետ պրոբլեմ չունեմ. Եղիշե Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանից/տեսանյութ/

«Ինձ համար մեկ է՝ Սերժ Սարգսյանն է, թե Պողոս Պողոսյանը: Ինձ այս իշխանությունները դուր չեն գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու մասին հարցին, ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Նա նշեց, որ վատն է մեր երկրի կառավարման մոդելը, հետևաբար զարգացման հեռանկար չկա: «Թե չէ էտ մարդու հետ ոչ մի պրոբլեմ էլ չունեմ»,-ընդգծեց Եղիշե Պետրոսյանը: […]

Մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության 3, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 5 […]

Ինչպե՞ս կարող ես իմանալ անելիքդ

«Բարեկամ», սկսեցի ասել իրեն, «ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե ես ո՛վ պետք է ” լինեմ ”»: «Աճելով, սիրելիս … : Այդպես ծառը, որ բողբոջում է, եթե գիտակից լիներ, կամաց կամաց կհայտնաբերեր, թե ի՛նչ է դառնում և ի՛նչ պետք է դառնա, արդյոք կաղնի, խնձորենի կամ բարդի: Եվ եթե կաղնին կամենար խնձորենի դառնալ, կամ խնձորենին՝ բարդի, չէին […]

«Սասնա ծռերի» գործով փաստաբանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:  Նշենք, որ կարգապահական վարույթ էր հարուցվել այն բանի համար, որ Արայիկ Պապիկյանը «Սասնա ծռերի» գործով նիստերից մեկին հրաժարվել էր խուզարկության ենթարկվել եւ չէր կարողացել մտնել նիստերի դահլիճ: Դատավորը դատական սանկցիա էր կիրառել փաստաբանի նկատմամբ եւ դիմել Պալատին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի