13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Կառավարւոթյան կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 95 կողմ քվեարկությամբ:

Նշենք, որ հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը ԱԺ-ում ներկայացնելով համաձայնագիրը, նշել էր, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Ըստ Նազարյանի՝ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական հարցերը փաստաթղթի նախաբանում են, որոնք վերաբերում է քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, հավասար գործընկերության վրա հիմնված կանոնավոր համագործակցության խթանմանը:

Անդարադարձ է կատարվում միջազգային անվտանգության հարցերին: «Առաձնահատուկ անդարադաձ կա ԼՂՀ խաղաղ ու համապարակ կարգավորման հարցին: Կարևոր է , որ համաձայանգիրը հաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակացելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,-նշել էր նա: Նազարյանը նշել էր, որ համաձյանագրում խոսվում է ԵՄ ընդհանուր սկզբունքների մասին: Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական հարաբերությունների կայուն հաստատման սկզբունքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ