10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Հարկային տեսուչը չարաշահել էր պաշտոնական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տևական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` հարկային մարմնից թաքցնելով այդ […]

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել օտարերկրյա հյուրերի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել  ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի Երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ Միջազգային վարչության պետ Դու Շենգի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, Մուքանդ ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, Մուքանդ Սումի […]

Սերժ Սարգսյանը բարեհաջող կերպով կստանձնի վարչապետությունն առաջադրվելու դեպքում

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի ապրիլի 10-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շահերի համադրման  հավակնոտ և համընդգրկուն փաստաթուղթ է, որը նպատակասլաց աշխատանքի արդյունք է, մեր համատեղ ձեռքբերումն ու բոլորիս հաջողությունը:Այն  տնտեսական և ոլորտային համագործակցության, շարժունակության, առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների ստեղծման, քաղաքական երկխոսության ամրապնդման իրավական հիմք է հանդիսանում: Համաձայնագիրը արժեքավոր է նրանով, որ ապահովում է բոլոր […]

Հինգ մարդ թունավորվել է

Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղամասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված […]

Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական եւ ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երիտասարդական ՄԽՎ նիստերին: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով […]

Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր

 Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն` առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը (82%) պատվաստված չեն, իսկ 3-ը` թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4 տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի անձինք: Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և […]

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել

ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս մեքենա վարել: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ 1,5 առաջ դիմել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, նաև հարցը բարձրացրել էր հայ-ռուսական հանձնաժողովի նիստին, որից հետո մոտեցումները ներկայացվեցին, որ ԵԱՏՄ համաձայնագիրը բարձր է ՌԴ դումայի ընդունած […]

Բեկանել 6,5 տարվա ազատազրկման դատավճիռը. Հասմիկ Սարգսյանի կողքին իրավապաշտպաններն են

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում  ապրիլի 12-ին քննվելու է 10 հազար դրամ գողանալու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքն ընդդեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով կինը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման: Եթե դատավճիռն անփոփոխ մնա, Հասմիկը կհայտնվի ճաղավանդակի հետեւում, իսկ նրա երեքանչափահաս երեխաներն ու զինծառայության մեջ գտնվող եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող որդինկզրկվեն մոր խնամքից։ […]

Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը

Կիսանախագահականից խորհրդարանականի անցման այս փուլում հետահայց դիտարկենք այն ճանապարհը, որ անցել ենք Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այն մթնոլորտը, որ նրա շնորհիվ ձևավորվել է մեր հասարակական-քաղաքական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ։ Քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի