25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը բարեհաջող կերպով կստանձնի վարչապետությունն առաջադրվելու դեպքում

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի ապրիլի 10-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շահերի համադրման  հավակնոտ և համընդգրկուն փաստաթուղթ է, որը նպատակասլաց աշխատանքի արդյունք է, մեր համատեղ ձեռքբերումն ու բոլորիս հաջողությունը:Այն  տնտեսական և ոլորտային համագործակցության, շարժունակության, առևտրի և ներդրումների նոր հնարավորությունների ստեղծման, քաղաքական երկխոսության ամրապնդման իրավական հիմք է հանդիսանում: Համաձայնագիրը արժեքավոր է նրանով, որ ապահովում է բոլոր ոլորտների զարգացման նոր մակարդակ, որի համար հիմք են հանդիսանում նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները: Չնայած բազմապիսի քննադատություններին և հոռետեսական կանխատեսումներին, Հայաստանը՝ ի դեմս Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ապացուցեց, որ «և՛-և՛»-ի քաղաքականությունը հնարավոր է: Համաձայնագրի ստորագրումը վստահաբար կարելի է որակել որպես գլխավոր նվաճում Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում:

Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասել է. «Երկրի ղեկավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն ընդհանուր առմամբ չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, կանխատեսելի և վստահելի գործընկեր է, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին:»

Ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն էլ նշել է, որ Սերժ Սարգսյանի անձը ընդունելի է կարծես բոլորի համար, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունն է ընդունելի: Դուբնովի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը բարեհաջող կերպով կստանձնի վարչապետությունն առաջադրվելու դեպքում, թեև ընդդիմադիր որոշ ուժեր փորձելու են դիմադրել:

Բարեփոխումները, որ պլանավորել էինք իրականացնել՝ իրավական երկրի կազմակերպում, մարդու իրավունքների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ, ժողովրդավարություն, արևմտյան գործընկերների հետ համագործակցություն և այլն, արդեն իրենց տրամաբանական ընթացքի մեջ են, իսկ ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր ընթացք կստանա, մյուս կողմից էլ կմեկնարկեն ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախանշված քայլերը :

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ վերջին տարիներին վարած քաղաքականության արդյունքում իրագործվել են ոչ թե միջանցիկ ծրագրեր, այլ կատարվել են Հայաստանի առաջընթացին և զարգացմանը միտված կշռադատված քայլեր:

Անխափան ընթացք մեր երկրի շարունակական զարգացմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ