«Վերնիսաժ»-ին հարակից հատվածում, Խանջյան-Բուզանդ եւ Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կփոխվի

Այսօր՝ ապրիլի 28-ից Երեւան քաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում եւ Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից: