15 Մարտի, Saturday, 2025
KFC

Տրանսպորտի փոխնախարարը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը Բրյուսելում մասնակցում է «Արեւելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչեւ 2020» թեմայով քննարկմանը։

«Արեւելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման եւ շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։

Հարթակի հիմնական կետերից է նաեւ նորարարության եւ տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ ուժ։

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ՏՀՏ ոլորտի փորձն ու ձեռքբերումները՝ Ամալյա Եղոյանն ընդգծել է էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման դերը, թվային տնտեսության մեջ անվտանգության մեծացմանն ուղղված ռազմավարությունը, էլեկտրոնային առեւտրի խթանմանն ուղղված աշխատանքները, նորարար եւ ստարտափ էկոհամակարգի ուղղորդումը դեպի տնտեսության այլ ճյուղեր եւ այլն։

Նա կարեւորել է նաեւ ԵՄ անդամ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման անհրաժեշտությունը, տեխնոլոգիական ու թվային հմտությունների ձեւավորումը։

Համաժողովի նպատակն է փորձի փոխանակման, նոր մարտահրավերների վերհանման, ավելի նպաստավոր օրինական դաշտի ձեւավորմանն ուղղված համատեղ առաջարկությունների շնորհիվ հասնել տնտեսական կայուն զարգացման, կառուցողական բարեփոխումների եւ առաջընթացի։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ