«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե

Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ ապրիլի 21-ին քաղաքացիական հագուստով անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանն իր մասնագիտական գործունեություն իրականացնելիս է եղել, այդ պահին […]