25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2018

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը․ ոստիկանություն

Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին:  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից […]

11:30-ի դրությամբ ոստիկանություն է տեղափոխվել 11 քաղաքացի

Ապրիլի 21-ին, ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 11 քաղաքացի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ երեկ ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն էր տարվել 233 ցուցարար:

Սերժ Սարգսյանն արել է հնարավորը. ռազմական փորձագետ

Ես կարծում եմ, որ այս տարիներին Սերժ Սարգսյանն արել է հնարավորը՝ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների, հարաճուն արտաքին վտանգի պայմաններում երկրի կայուն զարգացումն ապահովելու համար։ Այսօրվա փխրուն, բայց արժանապատիվ խաղաղությունն առանց չափազանցության տիտանական, սակայն հասկանալի պատճառներով հանրության համար աննկատ աշխատանքի արդյունքն է։ Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանում տեղի […]

Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ․ բոլոր մասնակիցներին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ․ ՄԻՊ

Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը: Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: […]

ՊՆ-ն զգուշացնում է ցուցարարներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի […]

Ոստիկանությունը կցրի հավաքը․ հայտարարություն

2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել: Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ […]

Հայաստանի ցույցերը քննարկվել են Վաշինգտոնում՝ ՀՀ փոխվարչապետի հետ

«Մենք կոնստրուկտիվ երկխոսության մեջ ենք ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ եւ հեռանկարները համագործակցության ակնհայտ են», – փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Վաշինգտոնում հանդիպել է Պետքարտուղարության, Գանձապետարանի, Կոնգրեսի, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ: «Անդրադարձ լինում է Հայաստանի տնտեսական հեռանկարներին, քաղաքական իրավիճակին, ես ներկայացնում եմ, որ մեզ մոտ հաջողությամբ իրականացվում է անցումը խորհրդարանական համակարգի», – «Ամերիկայի […]

Սերժ Սարգսյանի կոչը Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ ասվում է. «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու […]

Իրավիճակը թեժանում է. բերման ենթարկեցին ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին

Հաշվի առնելով Հարահավաքների մասին օրենքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանությունը հայտարարել է դադարեցնել հանրահավաքը: Փաշինյանը մի պահ դադարեցրեց, ապա նշեց, որ հարահավաքը նորից կմեկնարկի, և այն կնվիրվի այն ցուցարարներին, ում երեկ գիշեր ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները: Նաև ջարդել են այդ ցուցարարների մեքենաները: Այս պահին շատ լարված իրավիճակ է 6-րդ Մասիվում: Բախումներ են ընթանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի