Իրավիճակը թեժանում է. բերման ենթարկեցին ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին
Հաշվի առնելով Հարահավաքների մասին օրենքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանությունը հայտարարել է դադարեցնել հանրահավաքը: Փաշինյանը մի պահ դադարեցրեց, ապա նշեց, որ հարահավաքը նորից կմեկնարկի, և այն կնվիրվի այն ցուցարարներին, ում երեկ գիշեր ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները: Նաև ջարդել են այդ ցուցարարների մեքենաները:
Այս պահին շատ լարված իրավիճակ է 6-րդ Մասիվում: Բախումներ են ընթանում քաղաքացիների և ոստիկանների միջև: Բերման ենթարկվածների մեջ է նաև ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: