25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2018

Ոստիկանները բերման են ենթարկել Սանասարյանին տեղափոխող մեքենայի վարորդին

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ավտոերթ են սկսել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։Ոստիկանները կանգնեցրել են մեքենաները եւ խոչընդոտել երթի անցկացումը։ Դավիթ Սանասարյանը բանակցում է ոստիկանների հետ, ապա լրագրողներին հայտնել, որ երթը անելու են փողոցի մի հատվածում։ Նա նաեւ նշել է, թե ոստիկանները կեղծիք են անում, իբր իրենք փակել են ճանապարհը, մինչեւ իրենք ընդամենը երթ էին անում, իսկ […]

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են. Մոդեստ Կոլերով. tert.am

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են: Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ համարում է, որ իշխանությունները զիջումների գնան, և ինչպես ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի պահանջներում՝ հաստատվի  ժամանակավոր կառավարություն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացվեն,  ռուսաստանցի քաղաքագետը նկատել է. «Սա հակասում է Սահմանադրությանը: Այսքան բան։ Եվ, եթե Նիկոլ […]

Միասին սեղան էինք նստել, դու թրաշված էիր, Նիկոլ ջան. մի կին պատմեց իր երազը

Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կազմակերպած քաղաքացիական անհնազանդության ժամանակ մի կին մոտեցավ Փաշինյանին ու սկսեց իր երազը պատմել:  «Երազում քեզ եմ տեսել ,միասին սեղան էինք  նստել՝ ճոխ ուտելիքներով սեղան էր, դու թրաշված էիր, Նիկոլ ջան »,-ասաց կինը, ապա հավելեց. «Այսօր Աստված քեզ հաղթանակի օր է տալիս »:

Լարված իրավիճակ Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ

Նոր Նորքի 7-րդ զանգվածում Դավիթ Բեկի փողոցից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերթը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին ճանապարհը չփակել: «Հարգելի ոստիկաններ խնդրում ենք թողեք մեր երթը բնականոն ընթանա»,-ասաց նա: Այնուհետև երթի մասնակիցները վանկարկելով շարժվեցին առաջ:  Փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը:  Ժամանել է երկու ոստիկանական մեքենա։ Ոստիկաններն այժմ փորձում են բացել […]

Հավաքների մասնակիցների կողմից Երևան քաղաքում ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. 3 անձ ձերբակալվել է

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշման պայմաններում շարունակում են հակաիրավական գործողությունները:  2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը Երևան քաղաքում կազմակերպված ապօրինի հավաքի մի խումբ մասնակից անձինք նախնական համաձայնությամբ խուլիգանական մղումներով՝ խեղաթյուրված ձևով դրսևորելով իրենց ինքնահաստատման պահանջմունքը՝ արհամարհելով վարքագծի համընդհանուր կանոնները, […]

Անհայտ անձինք կոտրել են շարժման մասնակիցների մեքենաները. Փաշինյան

Սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է և այդ հեղափոխության վերջնական հաղթանակին պակասում է քո անձնական մասնակցությունը, և մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների շարունակելով երթը: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին: Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը և հրմշտոց […]

Պաշտոնի համար կպայքարեն կին դատավորներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին վճաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երևանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաև ԲԴԽ անդամ։  Նրան դժվար թե երկրորդ առաջխաղացումը պարգևեն: Երկրորդը Նաիրա Մարգարյանն է, ով 1999-ից դատավոր է: Մյուսը […]

Սահակաշվիլու կոչը՝ Հայաստանի իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին՝ խորհուրդ տալով Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։ «Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»։ Ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր […]

«Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»․ Ալեքսիս Օհանյան

Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին: «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին», – գրել է Ալեքսիսը՝ հավելելով Հայաստանի Հանրապետության դրոշի խորհրդանիշը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի