01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնի համար կպայքարեն կին դատավորներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ապրիլին վճաբեկ տեղափոխված Ստեփան Միքայելյանի պաշտոնի համար պայքարում է մի քանի կին դատավոր` Երևանի դատարանից: Մեկն Անի Մխիթարյանն է՝ Կոմկուսի Արարատի շրջկոմի նախկին քարտուղար Ռաֆիկ Մխիթարյանի դուստրը, ով ընտրվել է նաև ԲԴԽ անդամ։

 Նրան դժվար թե երկրորդ առաջխաղացումը պարգևեն: Երկրորդը Նաիրա Մարգարյանն է, ով 1999-ից դատավոր է: Մյուսը 34-ամյա Նորա Կարապետյանն է՝ Մալաթիայի դատարանից: Իսկ Անատոլի Մաթևոսյանի թոշակի գնալուց հետո թափուր է նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը, որի համար պայքարում են նույն դատարանի դատավորներ Գագիկ Խանդանյանն ու Արսեն Մկրտչյանը։ Ավելի հավանական է Մկրտչյանի նշանակումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ