13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, չկտրվել իրականությունից, իրեն դուրս դնել քաղաքական նշմարվող փակուղուց և առաջնորդվել բացառապես պետականության հարատև շահերով։

Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ դա, դու պարտավոր ես հասկանալ դա, քանի դեռ անթուլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ։ Քաղաքական-պետական այրի վեհությունը, իրական տրամաչափը մի քանի քայլ առաջ տեսնելն է։ Տե՛ս այն, առանձնացիր ինքդ քեզ հետ ու տե՛ս այն, քանի դեռ անդառնալի կորուստներ չունենք, քանի դեռ Հայաստանը հաղթելու հնարավորություն ունի», -Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ