Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն ու այլք պատրաստ են դերակատարում ունենալ այլընտրանք չունեցող երկխոսության կայացման մեջ
Մարզաշխարհի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծել են Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները և նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները։ Ցավոք, իրավիճակը գերլարված է […]