29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր՝ մարտի 5-ին, դատապարտվել է  20 տարվա ազատազրկման: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Մուշեղ Մխիթարյանն իր նկատմամբ կայացրած դատավճիռն ընդունել է  արցունքներով: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ […]

Ամեն վայրկյան պատերազմ կարող է սկսվել. Սուրիկ Խաչատրյան

 «Այսօր շարունակվում է այն ծրագիրը, որը նախատեսել էր Վազգեն Սարգսյանը: Այսօր էլ Վազգեն Սարգսյանի տեսակը կա: Նրա ընկերները պատրաստակամ են, պատերազմն ինչքան էլ սկսի, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մտահոգվելու խնդիր ունի»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ենք պատրաստ […]

ԱՄՆ-ը նոր զենքերի մասին Պուտինի խոսքերը զուտ հռետորաբանություն է համարում

ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են ամերիկացիներին ռազմական իր նոր ուժի մասին Ռուսաստանի նախագահի խոսքերը չընդունել որպես լուրջ սպառնալիք: Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների նախաշեմին խոսեց իր երկրի միջուկային հզորությունների ու նոր տիպի զենքերի մասին: Սակայն Ամերիկան այդ խոսքերին մեծ ուշադրություն չի դարձնում, հայտնում է Ամերիկայի ձայնը։ ‘’Անհաղթահարելի’’ միջուկային զենք կրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]

Արմեն Սարգսյանը շատ բան կարող է փոխել.«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր

«Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դառնալ բոլորի նախագահը, քանի որ դրա համար կան նախապայմաններ և հնարավորություններ»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորը նշել է, որ  Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելով՝ իրենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցին նոր նախագահին, որ նա առաջին հերթին պատասխանատվություն զգա […]

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը այդպես վարվեց / տեսանյութ/

«Հասկանալու համար, թե ինչու չեղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները,  պետք է հետադարձ հայացք գցել  ու հասկանալ, թե ո՞վ և երբ սկսեց այս գործընթացը»,-այսօր՝ մարտի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց  թուրքագետ Անուշ  Հովհաննիսյանը: Թուրքագետը նշեց, որ բանակցությունները սկսվել էին դեռևս նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, սակայն հիմնական նախաձեռնողը դարձավ Սերժ Սարգսյանը: «Ինչո՞ւ այդ քայլին գնաց […]

Աղոթք տան համար

Ներկա եղիր, Տեր, և գործիր այս տանը,  նրանց մոտ, ովքեր բնակվում են այստեղ։  Հեռու վանիր բոլոր չար ոգիներին,  որոնք հաճախ տիրապետում են այստեղ։  Պահպանիր մեր համար լույսը,  որն այսքա՜ն հաճախ ենթարկվում է  մեր աչքերում մարելու վտանգին ։ Կառլ Բարթ (1886-1968)

Սերժ Սարգսյանն անփոխարինելի է.Սուրիկ Խաչատրյան

«Կյանքն է ապացուցել: Այս 30 տարիներն ապացուցել են, որ Սերժ Սարգսյանը  իսկապես անփոխարինել է»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանը արժանավոր է  համարում նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին «Ինքը ունի շատ մեծ կապեր դրսերի հետ, շատ մեծ ինտելեկտի […]

«95 թվականից Շուշիում չայ են խմում». Մովսես Հակոբյանը հեգնեց

«Ադրբեջանի արտաքին քաղաքականության եւ հնչող հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չկան»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում,  անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե վերադարձնելու են պատմական Երևանը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Հակոբյանը նկատում է, թե պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ դատարկ կոչերով է հանդես գալիս. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության, հայտարարությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի