16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը այդպես վարվեց / տեսանյութ/

«Հասկանալու համար, թե ինչու չեղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները,  պետք է հետադարձ հայացք գցել  ու հասկանալ, թե ո՞վ և երբ սկսեց այս գործընթացը»,-այսօր՝ մարտի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց  թուրքագետ Անուշ  Հովհաննիսյանը:

Թուրքագետը նշեց, որ բանակցությունները սկսվել էին դեռևս նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, սակայն հիմնական նախաձեռնողը դարձավ Սերժ Սարգսյանը:

«Ինչո՞ւ այդ քայլին գնաց նախագահ Սարգսյանը և ինչո՞ւ դրան համակերպվեցին թուրքերը:Կարծում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը ստիպում էին Սերժ Սարգսյանին լեգիտմության պաշար հավաքել, եթե ոչ ներքաղաքական դաշտում, ապա գոնե արտաքին քաղաքականության մեջ»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը:

Անուշ Հովհաննիսյանը նկատում է, որ թուրքական կողմը այդ քայլին գնաց մտածելով, որ հայկական կողմին կկարողանա պարտադրել իրենց կոնտեքստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ