25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 21, 2018

Ֆրանկաֆոնիայի զարգացումն Արցախի առաջնահերթությունների շարքում է

Մարտի 21-ին տեղի է ունեցել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը:  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ֆրանկաֆոնիայի միջազգային օրվա առթիվ և նշել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում են: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը լուրջ […]

«Հարկավոր է Ալիևի հայտարարություններին լուրջ վերաբերվել»

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Բակո Սահակյանի այցին ԱՄՆ։ Իսագուլյանը նշեց՝ այդպիսի այցեր բազմաթիվ են եղել, այդ թվում թե՛ Արկադի Ղուկասյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: Ըստ բանախոսի՝ պետք չէ նախապատվություն տալ և ասել, որ պատմական էր այս այցը։ «Այս այցերը կարևոր են, բայց վճռական, կարևորագույն նշանակություն […]

Իսկ ո՞վ է փոխարինելի. երկրում պետք է ձեւավորվի հրաժարականների մշակույթ. հայտարարություն

Երկրում պետք է ձեւավորվի հրաժարականների մշակույթ՝ արդյունքի, հասարակության պահանջի եւ սեփական խղճի թելադրանքի հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը», որտեղ միավորված են ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում փոխարինելիության խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։  Ըստ էության, Հայաստանում չկա փոխարինելիության […]

Իսագուլյանը վարչապետի պաշտոնում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

«Նախագահ Սարգսյանը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնում նաև վարչապետի պաշտոնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։ Բանախոսը նշեց՝ նախագահը նորից այդ ձևակերպումները տվեց ու չթաքցրեց, որ հիմա էլ […]

ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարտի 21-ին, ժամը 11:45-ին տեղեկություն է ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ Դ. Սարդարյանինը՝ ծայրահեղ ծանր: *** Մարտի 20-ին, ժամը 10:57-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից […]

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին. 911tert.am

Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովակ քաղաքում կանցկացվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի փրկարարները: Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ:  2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր: Փետրվարի 26-մարտի 1 ժամանակահատվածում Սերբիայի […]

Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ. Կոստանյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

«Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից, վերաբերում է բոլորին՝ անկախ իրենց քաղաքական կողմոնորշումից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետա-իրավաան հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նրա գնահատմամբ՝ սա ամենակարևոր մեխերից է, քանի որ երկրի նախագահը բոլորի […]

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունվել է հայտարարություն

Մենք՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի անդամներս, մարտի 20-ից 21-ը գտնվելով Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի կապակցությամբ, գործելով Ֆրանկոֆոնիայի խարտիային եւ ՖՄԿ-ի խթանած արժեքներին համապատասխան, հղում կատարելով Մոնտրոյի (2010), Կինշասայի (2012), Դաքարի (2014) եւ Անտանանարիվոյի (2016) գագաթաժողովների ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ճգնաժամային իրավիճակներից ելքի եւ ֆրանկոֆոն տարածությունում […]

Հրայր Թովմասյանը, ելնելով օրենքի պահանջից, լռում է

«Որևէ հարցի չեմ պատասխանի, որոշակի ժամանակ հետո միգուցե կմտածեմ մեկ հանդիպում կազմակերպելու մասին»,- այսօր ՍԴ նախագահ ընտրվելու հետո Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հրայր Թովմասյանը: Հարցին` այս ոճո՞վ է աշխատելու, նա արձագանքեց. «Ես ասացի` ինչ ոճով եմ աշխատելու»: Լրագրողների պնդմանը` նրան խախտմամբ ընտրեցին, չի՞ ցանկանում պարզաբանել, ինչու 3-4 օր առաջ քվեարկություն կազմակերպվեց, Թովմասյանը պատասխանեց. «Կարդացեք Սահմանադրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի