Սեռական բնույթի հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները` ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը, Հռոմի զինվորական դատախազ Մարկո Դե Պաուլիսը և այլ հյուրեր։ Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը […]