25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 21, 2018

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի ծավալած գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Իտալիան ժողովրդավարության եւ խորհրդարանական կառավարման առումով օրինակելի երկիր է: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել […]

Հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքում փաստաթղթերի կեղծման և պաշտոնեական անփութության դեպքեր են հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից  ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետևանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է […]

Բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Մարտի 21-ին, ժամը  14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի 22 կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. […]

Անձնագրային եւ վիզաների վարչությունից տեղեկացնում են

Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։  Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար […]

«Օպել»-ից 100.000 դրամ հափշտակողը հայտնաբերվեց

Մարտի 20-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1953 թ. ծնված Լևոն Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ անհայտ անձն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ժամը 16.50-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 65 […]

Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

    ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:     […]

«Չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ենք աշխատավարձը»

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկը: Ըստ Միրզոյանի՝ վարչապետն ասել է, որ կան անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժեր, իսկ ՀՀԿ-ն ու իր ղեկավարած գործադիր մարմինը պատասխանատվությամբ հայտարարում են, որ իրենց առջծ դրված ծրագիրը, որում 2018 –ին բազիսային աշխատավարձերն ու թոշակները բարձրացվելու […]

«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը: Այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ […]

Դանակահարություն հացկերույթի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում

Մարտի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով:  Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.00-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի