13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դանակահարություն հացկերույթի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում

Մարտի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.00-ին, Ակներ թաղամասի հրապարակից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ակներ թաղամասի մոտ գտնվող «Բարի գալուստ» զրուցարան-աղբյուրում, հացկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, սեղանի վրայից վերցնելով դանակը` մեկ անգամ հարվածել է Արսեն Մ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ