02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Վնասվածքը ստացել է ավտոմեքենայով մետաղացանցին բախվելու հետևանքով (տեսանյութ, լուսանկարներ)

Մարտի 20-ին, ժամը 4.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ. նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց շենքի մուտքի աստիճաններին վայր ընկելու հետևանքով: 
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է մարտի 20-ին, ժամը 00.30-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց մետաղյա ցանցին բախվելու և ծնոտով ղեկին հարվածելու հետևանքով: 
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ