13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը, ելնելով օրենքի պահանջից, լռում է

«Որևէ հարցի չեմ պատասխանի, որոշակի ժամանակ հետո միգուցե կմտածեմ մեկ հանդիպում կազմակերպելու մասին»,- այսօր ՍԴ նախագահ ընտրվելու հետո Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հրայր Թովմասյանը: Հարցին` այս ոճո՞վ է աշխատելու, նա արձագանքեց. «Ես ասացի` ինչ ոճով եմ աշխատելու»:

Լրագրողների պնդմանը` նրան խախտմամբ ընտրեցին, չի՞ ցանկանում պարզաբանել, ինչու 3-4 օր առաջ քվեարկություն կազմակերպվեց, Թովմասյանը պատասխանեց.

«Կարդացեք Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ ՍԴ անդամը իրավունք չունի հրապարակայնորեն որևէ կարծիք հայտնելու որևէ ակտի վերաբերյալ, և ես, որպես Սահմանադրական դատարանի անդամ, պարտավոր եմ ենթարկվել այդ օրենքին»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ