03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 20, 2018

Կալանավորները 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» են հափշտակել՝ ներկայացնելով «Գազպրոմը» . Ժողովուրդ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ շա­րունակ բարձիթողի վիճակը դարձել է լր­ջագույն հիմնախնդիր, իսկ այդ ամենի արդյունքում տուժում են սովորական քա­ղաքացիները: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են ՔԿՀ-ներում պատի­ժը կրող կալանավորների կողմից քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակելու հերթական դեպքը: Ընդ որում, գլխավոր հերոսները նախկի­նում «Նուբարաշեն», այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Ապւսր- տւսկ Դանիելյանի ստեղծած հանցախմբի անդամներն են, […]

«Խաղի նոր կանոններ են պետք»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության փրկության» ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց նպատակներին հասնելու առաջին կարևորագույն կետը քաղաքացիների աջակցությունն է, ապա ընդդիմադիրների համագործակցությունը: «Առաջին քայլը, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, քանի որ դա ավտորիտար համակարգի մասին է խոսում, ժամանակավոր կառավարություն ստեղծել, սա երկրորդ քայլն է, նոր ընտրական օրենսգիրք ու Սահմանադրություն ընդունել, ապա արտահերթ ընտրություններ […]

Էն վախտ գործերը խառն էին, զբաղված էր շատ. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանից (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ 2014 թ-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետ չի դառնալու, որովհետև իրավիճակն այլ էր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու հիմա որոշեց, որ պիտի կրթի քաղաքական երիտասարդ լիդերներին, ինչի մասին խոսվել էր հարցազրույցի մեջ, նա ասաց. «Էն վախտ գործերը խառն էին, զբաղված էր […]

Ինչ կտան Արծվաշենի դիմաց. Հայաստանի սահմանների փոփոխություն. Ժամանակ

Հայաստանի նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե դա ինչ է ենթադրում, և ինչպես պետք փոխվեն սահմանները: Քոչարյանն էլ պատասխանեց, որ ինքը իրավասու չէ մեկնաբանել Սահմանադրությունը: Այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար […]

Կոռուպցիոն նոր սկանդալ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը ֆեյսբուքյան տեղեկացրել է բանակում հերթական կոռուպցիոն սկանդալի մասին: «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապիտան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկայիս պաշտոնին նշանակվելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է […]

Կտամ չանդ կծռեմ. պատգամավորը՝ Փաշինյանի օգնականին. Հայկական Ժամանակ

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական  Արմեն Գալջյանին: Պատճառն այն է, որ Արմեն Գալջյանը չսափրված է ներկա գտնվել նրա դասին: Արմեն Գալջյանը  սովորում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ Գեւորգ Պետրոսյանը աշխատում է որպես դասախոս: Դեպքի մասին ՀԺ-ին տեղեկացրեց ուսանողը: «Նա ինձ ստիպում էր […]

Սերժ Սարգսյանը որոշեց գաղտնազերծել. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Հետեւյալ հարցն է ներկայացվել Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր […]

Եղեք երջանիկ․ այսօր Երջանկության միջազգային օրն է /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 20-ին, աշխարհի շատ ու շատ երկրներում տոնում են Երջանկության միջազգային օրը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ-ին: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական- տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է, գրում է calend.ru-ն: Մարտի 20-ը երջանկության միջազգային օր ճանաչելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի