03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 20, 2018

Երբ ընդդիմությունը դառնում է իշխանություն, ստանում է նույն հարվածները. Գ. Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն վարչապետի շատ թեկնածուներ ունի, բայց ավելի լավ, քան նախագահ Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնավարել, ոչ մեկը չի կարող: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Ամենալավ վարչապետ կարող է լինել Սերժ Սարգսյանը»,-նշեց նա: Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագրի» կամ այլ քաղաքական ընդդիմադիր ուժերի հանրահավաքները կարող են ինչ-որ կերպ […]

2017-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով. Կարեն Կարապետյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերություննեի զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել […]

Ադրբեջանը վտանգավոր երկիր է․ այս փաստը չպետք է անտեսենք

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ՝  մարտի 19-ին, Նովրուզի առիթով իր տոնական ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»: Որոշ մեկնաբաններ պնդում են, որ Ալիևի հայտարարությունները  պետք  չէ լուրջ ընդունել, […]

Ռոբերտ Քոչարյանը պետք է տա այս հարցերի պատասխանները. Արամ Սարգսյան

«Ինձ համար հարցերի հարցն այն է, որ մարտի մեկի առավոտյան լույսը դեռ չբացված ո՞վ հրաման տվեց օպերայի հրապարակ մտնել»,-այսօր «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»«Ելքի» հեղինակած ԱԺ հայտարարություն ընդունելու վերաբերյալ հարցի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Այդ հարցին Ռոբերտ Քոչարյանը պետք է  պատասխանի, պետք է ասի՝ որոշել է ինքնուրո՞ւյն տալ այդ հրամանը, թե՞ դրան […]

Մարտի 20-ին դատարաններում պետք է սև դրոշ իջեցնենք.Սեֆիլյանի պաշտպան /տեսանյութ/

«Կարծում եմ` մարտի 20-ին այսուհետ մեր դատարաններում կարող ենք դրոշն իջեցնել և սև լենտ կապել: Մարտի 20-ը հենց այդպես պետք է նշենք, այսօր մահացավ արդարադատությունը», -լրագրողների հետ զրույցում ասաց  Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նրա խոսքով` այս գործով չի իրականացվել դատավարություն, այլ եղել է թատերական ներկայացում: «Անձին դատապարտում են ազատազրկման երեք հոդվածներով, որոնցից ոչ մեկով […]

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային […]

Եթե կա տեսագրություն, թող հրապարակեն. Փաշինյան

Ազգային ժողովը քննարկում է «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»«Ելքի» հեղինակած ԱԺ հայտարարությունը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս թեմայով լսումների ընթացքում «Մարտի 1-ի» դեպքերը ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ մինչև օրս անհայտ է, թե ինչի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, որ ցուցարարները մեքենաների հետևից կրակում են […]

Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 11։00-17։00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների՝ Մ․Հերացու,  Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, Քրիստափորի փող․ 2-րդ նրբանցքի, Չարենցի փող․ 1-ին նրբանցքի, Սարի Թաղի 1-10 շարքերի, […]

Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարից

Ռուսաստանի ԱԻՆ տվյալով՝ 308 AF 61 հայկական պետհամարանիշով Mercedes մակնիշի ավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով երկու մարդ է մահացել՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից: Բախման պահին ավտոբուսում եղել է 48 ուղևոր և երկու վարորդ: Ութ մարդ հոսպիտալացվել է, երեքի վիճակը բժիշկների գնահատում են ծանր, երկուսի վիճակը՝ միջին: Բժշկական օգնություն ստանալուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի