27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը վտանգավոր երկիր է․ այս փաստը չպետք է անտեսենք

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ՝  մարտի 19-ին, Նովրուզի առիթով իր տոնական ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»:

Որոշ մեկնաբաններ պնդում են, որ Ալիևի հայտարարությունները  պետք  չէ լուրջ ընդունել, որոշներն էլ պնդում են  ճիշտ հակառակը։

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը   Henaran.am-ի   հետ զրույցում նշեց՝  հարկավոր է մի բան հստակ գիտակցել․   թեև Ալիևը բռնի մեթոդներով   է Ադրբեջանը,  այդուամենայնիվ, պետք է հասկանալ՝ նա գոնե որոշ չափով պետք է հասարակությանը հաշվետվություն տա, չէ՞ որ ահռելի գումարներ    են   ծախսում զենք գնելու համար։

«Այս հարցում նա հասարակությանը պետք է հաշվետու լինի։ Սխալ էին  մեր որոշ գործիչների այն պնդումներն  առ այն,  թե Ալիևը, միևնույն է, չի համարձակվի հարձակվել Հայաստանի կամ Արցախի վրա․ արձագանքը  եղավ շատ դաժան, եղավ ապրիլյան պատերազմը, ինչի արդյունքում մենք հարյուրից ավել զոհեր ունեցանք, վիրավորներ, տարածքային կորուստներ․ 800 հեկտար կորցրինք»։

Ըստ քաղաքագետի՝ իսկ ամենավտանգավոր բանն այն է, որ ադրբեջանական իշխանությունները դա դարձրել են իրենց քարոզչության զենքը՝ իրենց  երկրում ապրող  հասարակությանը համեզելով, որ իրենք կարող են շարունակել նույն կերպ վարվել հայկական կողմի հետ։

«Մենք չպետք է անտեսենք այդ վտանգները, ավելին՝ այդ ամենը պետք  է  դիվանագիտական դաշտում էլ  կիրառենք՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ պաշտոնական Բաքուն   ցանկանում է ոչ թե փոխզիջումների միջոցով կարգավորել այդ հարցը, այլ հավակնում է   ասենք՝ Հայաստանի  մայրաքաղաքը գրավել»,- ասաց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ