14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ալիեւի հերթական զառանցանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ՝  մարտի 19-ին, Նովրուզի առիթով իր տոնական ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքների մեծ մասն «Ադրբեջանի պատմական տարածքներն են»:

Նա հայտարարել է, որ  «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական պատմական հողերն են» եւ ասել է, թե իբր այդ մասին են վկայում «բազմաթիվ քարտեզներն ու գրքերը»։

«Այդ քարտեզների վրա Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունի։ Սա պատմություն է, պատմական իրողություն, որի մասին պետք է իմանա ադրբեջանական երիտասարդությունը»,- հայտարարել է Ալիեւը՝ նշելով, որ Հայաստանն «ամբողջությամբ մեկուսացված է տարածաշրջանային համագործակցության բոլոր ձևաչափերից»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ