25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 20, 2018

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):  Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են […]

Մարուքյանը չի հավատացել Սերժ Սարգսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը զարմանալի չէր: «Մենք դեռ մայիսից այս հարցը բարձրաձայնել ենք: Մեզ համար դա նորություն չի, ու դրանով մեզ համար ոչինչ չի փոխվել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ, նա պատասխանեց. «Մենք խորհրդարանական ուժ […]

Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա. Մարուքյան

«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց […]

Ե՞րբ կարելի է ասել՝ «Մի դատիր, որ չդատվես»

Ե՞րբ կարելի է ասել՝ «Մի դատիր, որ չդատվես»: Թերության մասին բարձրաձայնելը շտկելու համար, այլ բան է, քննադատել միտումնավոր հեղինակազրկելու համար` այլ բան է: Երբ թերությունը առկա է, և գայթակղության առիթ է հանդիսանում,  վախեցած լռելը սխալ է : Սխալ է նաև ուրիշի մեղքերի ֆոնի վրա պարծենալ սեփական ժամանակավոր անմեղության վրա: Եթե կարող ես ուղղել մեկին, խնդրիր […]

«Իմ որդին բացարձակ անմեղ է».Գևորգ Սաֆարյանի մայր /տեսանյութ/

«Իմ որդին բացարձակ անմեղ է»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Սեֆիլյանի և մյուսների  գործով դատապարտված Գևորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյան: Մայրը նշում է, որ ողջ դատավարության ընթացքում չհիմնավորվեց Գևորգի հանցանքը.«Բացարձակ քաղաքական հետապնդում է»,-նշեց Շուշան Բերբերյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մարտի 20-ին հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:  Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 […]

Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել. Արամ Սարգսյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում չի տեսնում որևէ արտառոց խնդիր, որին կարելի է անդրադառնալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալ «Ելք» դաշինքի հնարավոր պառակտման վերաբերյալ հարցին: «Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- ասաց Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը […]

Կալանավորվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

Այսօր Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա կհարցաքննվի՝  կապված Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հետ: Նշենք, որ տվյալ գործը սկսվել է քննվել դեռևս 2013թ.-ին, սակայն Սարկոզին առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին: Սարկոզիի ձերբակալման ժամկետը 48 ժամ է։ Այդ ընթացքում նրան կամ պետք է […]

Անձնական խնդիր չկա. Արմեն Ռուստամյանը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)

«Տարիներ առաջ ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել անձնական դաշտում, դա կատարվել է քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ, ես Հրայր Թովմասյանի հետ անձնական խնդիր չունեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են քաղաքական հայտնի վիրավորանքներից հետո վերաբերում ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մարտի 21–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 21–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի դասախոս Գոհար Շահսուվարյանը: ԹԵՄԱ `  մարտի 21-ը դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրն է. խնդրի տարածվածությունը Հայաստանում. միտումներն ու կանխարգելումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի