Մարուքյանը չի հավատացել Սերժ Սարգսյանին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը զարմանալի չէր: «Մենք դեռ մայիսից այս հարցը բարձրաձայնել ենք: Մեզ համար դա նորություն չի, ու դրանով մեզ համար ոչինչ չի փոխվել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ, նա պատասխանեց. «Մենք խորհրդարանական ուժ ենք, մենք միշտ պատկերացրել ենք, որ այնպես, ինչպես առաջին օրից աայստեղ աշխատել ենք, շարունակելու ենք այդպես աշխատել: Մենք պետք է լինենք այլընտրանք, ունենանք վարչապետի այլընտրանքային ծրագիր, որ քաղաքացին տեսնի, որ եթե սա չէ, ապա այն մյուսը: Եթռ կառաջադրվի Սերժ Սարգսյանը, դեմ կքվեարկենք, եթե վարչապետի թեկնածու կունենանք, կողմ կլինենք մեր թեկնածունին»:
Հարցին, թե չի կարծում, որ նախագահը խաբել է ժողովրդին, երբ ասել է, որ չի դառնալու վարչապետ, իսկ հիմա խոսվում է, որ դա կարող է լինել, Մարուքյանը պատասխանեց, որ ոչ ոք էլ դրան չի հավատացել, անձամբ ինքը չի հավատացել: