Եղեք երջանիկ․ այսօր Երջանկության միջազգային օրն է /տեսանյութ/
Այսօր՝ մարտի 20-ին, աշխարհի շատ ու շատ երկրներում տոնում են Երջանկության միջազգային օրը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ-ին: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական- տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է, գրում է calend.ru-ն:
Մարտի 20-ը երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից:
Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է: «Նոր տնտեսագիտական հիմնադրամ»-ի վերլուծության վերջին տվյալներով`աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդ-ն է: