03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Խաղի նոր կանոններ են պետք»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության փրկության» ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց նպատակներին հասնելու առաջին կարևորագույն կետը քաղաքացիների աջակցությունն է, ապա ընդդիմադիրների համագործակցությունը: «Առաջին քայլը, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, քանի որ դա ավտորիտար համակարգի մասին է խոսում, ժամանակավոր կառավարություն ստեղծել, սա երկրորդ քայլն է, նոր ընտրական օրենսգիրք ու Սահմանադրություն ընդունել, ապա արտահերթ ընտրություններ անցկացնել: Սա է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ նորմալ դատական համակարգ է նաև պետք ստեղծել, այսինքն՝ ընդհանուր առմմաբ նոր խաղի կանոններ մշակել, և կլինեն շատ գործիչներ, ովքեր կցանկանան իրենց ներդրումը բերել, խոսքը քաղաքագետների, տնտեսագետների, ուսուցիչների, փաստաբանների, բոլորի մասին է: 

«Վերջնական նպատակն արմատական բարեփոխումն է»,-նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր է, որ ընդդիմադիրներն այս հարցի շուրջ միասին պայքարեն, ոչ թե առանձին-առանձին, հակառակ դեպքում կարելի է ասել, որ նրանք պաշտպանում են Սերժ Սարգսյանին: «Եթե միասնական ընդդիմություն չեղավ, հասարակությունը դուրս չի գալու»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որի փոխնախագահներ Արամ Մանուկյանի ու Լևոն Զուրաբյանի հետ Մարտիրոսյանը հանդիպել էր, նա ասաց, որ քննարկումներն սկսվել են, դրանք դեռ ավարտված չեն: Իսկ Սեյրան Օհանյանի մասնակցության վերաբերյալ Մարտիրոսյանն ասաց, որ դեռևս նրա հետ էլ չի հանդիպել, սակայն չի բացառվում, որ հանդիպի: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ