Էն վախտ գործերը խառն էին, զբաղված էր շատ. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանից (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ 2014 թ-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետ չի դառնալու, որովհետև իրավիճակն այլ էր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու հիմա որոշեց, որ պիտի կրթի քաղաքական երիտասարդ լիդերներին, ինչի մասին խոսվել էր հարցազրույցի մեջ, նա ասաց. «Էն վախտ գործերը խառն էին, զբաղված էր շատ»:
Գեներալը լուրջ չի վերաբերում «Քաղաքացիական պայմանագրի» պայքարին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ. «Ժողովուրդը պարապ չի, ի՞նչ փողոց, ի՞նչ բան»:
Հիշեցնենք, որ երեկ նախագահը խոսել էր վարչապետ դառնալու մասին՝ ասելով. «Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։