Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 20-ին Փարիզում այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման […]