08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Նոր Զովք»-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք և 500 շիշ գազավորված ըմպելիք: Տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո:

    Տրվել է նաև նաև շուրջ 12կգ և 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկների, խոզապուխտների, խինկալու և թել պանրի իրացումը կասեցնելու կարգադրագիր:  Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է՝ ամբողջականությունը խախտելու միջոցով:

IMG_2922 IMG_2921

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ