27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 21, 2017

Եվրոպայի հայ ու ալևի համայնքների ներկայացուցիչների կյանքին Թուրքիայից վտանգ է սպառնում

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փայլանը խնդրի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ […]

Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք. (ՀՀԿ տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին, իսկ մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցութան ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե որ դեպքում նախագահը կհավակնի վարչապետի պաշտոնին:  Բաղդասարյանը նշեց՝ ՀՀԿ-ի խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին […]

Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։ Պատասխան. Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ […]

Կա մի փորձություն, որը միշտ վտանգի է ենթարկում

Կա մի փորձություն, որը միշտ վտանգի է ենթարկում հոգևոր բոլոր ապրումները և մինչև իսկ հովվական գործունեությունը. փորձությունը մտածելու, թե արդյունքները կախում ունեն գործելու և ծրագրելու մեր կարողությունից։ Անշուշտ, Աստված մեզնից ակնկալում է իրական համագործակցություն Իր շնորհին, և հետևաբար՝ հրավիրում է մեզ ներդնելու, Արքայության գործին նպաստող մեր ծառայության մեջ, իմացական և գործնական մեր բոլոր պաշարները։ Բայց […]

Շքամուտքում բնակիչը ենթարկվել է ավազակային հարձակման

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են […]

Կռիվ մի՛ արեք, խոզի բուդն էլ մենակ չուտեք. Սեյրան Սարոյանի կոչով ավարտվեց ԱԺ-ի աշխատանքը (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր, ի վերջո, ավարտեց աշխատանքները: Ընդմիջումներից հետո քվեարկվեցին բոլոր հարցերը: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ կոչ աչեց կռիվ չանել, շունն ու կատու չլինել, ամանոր շնորհավորել:

Սերժ Սարգսյան թե՞ Կարեն Կարապետյան․ գյուղնախարարը բարկացավ/տեսանյութ/

«Ես ընդհանրապես անտեսում եմ Ձեր հարցերը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝  արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ում  կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում:

11-րդ ընդմիջումն Աժ-ում. այս անգամ «Դաշնակցության» ձեռամբ

 Ազգային ժողովը 63 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ապա քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 11-րդ ընդմիջումն այս անգամ խնդրեց ոչ թե «Ելք» խմբակցությունը, այլ ՀՅԴ-ը: «Դաշնակցության» քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Պարո՛ն Փաշինյան, թույլ կտա՞ք:  ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ […]

«Պատվաստումները ակտիվ են ընթանում».նախարար/տեսանյութ/

«Պատվաստումները ակտիվ են ընթանում»,-այսօր Կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողի հարցին, թե մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումները ինչ փուլում եմ, ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նշենք, որ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստվելու շուրջ  Հայաստանում բավականին ակտիվ դիմադրություն է նկատվել՝ հիմնավորմամբ, որ պատվաստանյութն անվտանգ չէ եւ կարող է պատվաստված մարդու մոտ առաջացնել առողջության անդառնալի կորուստներ եւ անգամ մահ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի