19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք. (ՀՀԿ տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին, իսկ մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցութան ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե որ դեպքում նախագահը կհավակնի վարչապետի պաշտոնին: 

Բաղդասարյանը նշեց՝ ՀՀԿ-ի խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին չի անդրադարձել ընդհանրապես, քննարկումն էլ այդ մասին բաց է լինելու, հանրությունը տեղյակ կլինի: Դիտարկմանը, թե քննարկումն ինչի շուրջ պիտի ծավալվի, եթե նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ չի հավակնում այդ պաշտոնին, նա արձագանքեց. «Քննարկումը ծավալելու ենք մեր թեկնածուների, ոչ թե առանձին անձերի շուրջ, քննարկելու ենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու: Դեպքերից առաջ մի՛ ընկեք, եթե մի բան չի քննարվել, չեմ կարող կուսակցական դիրքորոշում հայտնել»:

Ինչ վերաբերում է նրան, թե որ պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վ. Բաղդասարյանը շեշտեց. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը կասեմ, ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»:

Հարցին, թե ՀՀԿ-ում էլ ով կա, որ տիրապետում է այն բոլոր հատկանիշներին, որ պետք է ունենա հաջորդ վարչապետը խորհրդարանական համակարգում արդեն, նա պատասխանեց. «Մենք ընտրություններ բավականին ունենք:

Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018 թ-ին կանդրադառնանք այդ թեմային»:

Ինչ վերաբերում է կառավարութան գործունեությանը, ապա արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք իշխանությանը բավարարում են նրա աշխատանքային տեմպերը՝ նկատի ունենալով, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարական տալով ասաց, որ տեպմերն իրեն էլ չեն բավարարում, դա է հրաժարականի պատճառը, Վ. Բաղդասարյանը պարզաբանեց. «Ռեֆորմատիկ փոփոխությունները են կատարվել, դրանց տեմպերի արագությունը կերևա 2018 թվականին: Դրանք նոր են դեռ կյանքի կոչվում, մի մասը դեռ հունվարից է ուժի մեջ մտնելու, ապրիլից հետո, երբ կլինենք խորհրդարանական երկիր, ինձ թվում է՝ տեմպերի գնահատականը կարող ենք տալ»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ