Բժշկական հաշտարարի համակարգն արագ կարձագանքի բողոքներին

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 22 կետ առնչվում է առողջապահության համակարգի հետ։ Դրանցից երկուսը` բժշկական հաշտարարի համակարգի ներդրումը և պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման կանխարգելման միջոցառումները,ընդգրկվել են Ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ երեկ տեղի ունեցած հանրային քննարկումների օրակարգում։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է նշված ուղղություններով […]