19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պատրաստ ենք փոխզիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը» /տեսանյութ/

«Իսկապես, 2017-ը  բավականին կայուն տարի էր, բոլոր տեսակի ցնցումներից զուրկ, ինչը չի կարող չուրախացնել, եթե համեմատենք 2016 թ․-ի հետ, երբ լուրջ գործընթացներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ճակատում՝ ապրիլյան պատերազմ և այլն»,-  Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Խոսելով  Արցախյան հիմնախնդրի  մասի՝  քաղաքագետը շեշտեց՝ հայկական կողմը հանդես եկավ ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ և ավելի նեղացրեց զիջումների պատրաստ իր քաղաքականությունը։

«Սա առաջին անգամ արտահայտվեց Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում, երբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հետագայում էլ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում ասացին, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու բանակցային գործընթացը։ Բայց նրանք հնարավոր զիջումների մասին խոսեցին ոչ թե այն բառապաշարով, որը կար Մադրիդյան սկզբունքների բովանդակության մեջ՝ միջանցքը պահպանելու մասին, այլև պատրաստ է փոխզիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը»,-  նշեց  քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ