28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թրամփը սպառնում է ողջ աշխարհին

«Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին քննարկվելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչման հարցը,ինչպես նաև դրվելու է քվեարկության ԱՄՆ նախագահի այդ որոշումը չեղարկելու հարցը,որը մեծ դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում…Կանխատեսելով քվեարկության արդյունքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսրայելական Times of Israel պարբերական հարցազրույց է տվել և հայտարարել.”Այն երկրները,որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ կքվեարկեն մեր որոշմանն,ըստ որի Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք՝կզրկվեն ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից…Նրանք մեզամից միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլլարներ են ստանում,իսկ հետո քվեարկում մեր դեմ…Շատ լավ,թող քվեարկեն…Մենք դա հաշվի կառնենք և կխնայենք ահռելի գումարներ…Դա մեզ չի անհանգստացնում…”

Իրականում,ԱՄՆ նախագահին վաղը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում սպասվող քվեարկությունը անհանգստացնում… Չնայած,այն իրավական հետևանքներ չի կարող ունենալ,ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորդրի կողմից ընդունված որոշումները,սակայն Վաշինգտոնը չի ցանկանում նաև ՄԱԿ-ի ԳԱ-ում պարտվել…Հենց սրանով է պայմանավորված ԱՄՆ նախագահի բավական ագրեսիվ, սպառնալիք և շանտաժ հիշեցնող ելույթը…

Թրամփի վարչակարգը որոշել է 2018 թ-ի ԱՄՆ-ի կողմից օտար երկրներին տրամադրվող օգնությունը բաշխել տարածաշրջանային առումով…Այսպես ամերիկայն օգնության 43 տոկոսը տրամադրվելու է Մերձավոր Արևելքի երկրներին,35 տոկոսը աֆրիկյան երկրներին,9 տոկոսը Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներին,7 տոկոսը Արևմտյան կիսագնդի երկրներին,3 տոկոս Եվորպային,Եվրազիային և 3 տոկոս էլ Արևելյան Ասիային և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին…

Թարմփի այս սպառնալիքը հիմնականում ուղղված է մահմեդական երկրներին,որոնք ստանալով ամերիկյան օգնություն բավական բացասաբար արձագանքեցին ԱՄՆ նախագահի Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ որոշմանը…

Խոսքը գնում է Եգիպտոսի մասին,որը աշխարհում երկրորդ երկիրն է Իսրայելից հետո, ով ամեն տարի ստանում է ամենամեծ օգնությունը ԱՄՆ-ից.Վաշինգտոնը Կահիրեին է տրամադրում 1,3 միլիրադ դոլլարի ֆինանսական և ռազմական օգնություն…Հաջորդիվ գալիս են Հորդանանը՝1 միլիարդ դոլլար,Իրաքը՝347 միլիոն դոլլար,Արևմտյան ափը և Գազան՝250 միլիոն դոլլար,Լիբանանը՝103 միլիոն դոլլար,Թունիսը՝54 միլիոն դոլլար,Մարոկկոն՝16 միլիոն դոլլար,Լիբիան՝31 միլիոն դոլլար,Բահրեյնը՝800 հազար դոլլար,Օմանը՝3,5 միլիոն դոլլար,Ալժիրը՝1,8 միլիոն դոլլար,Ղազախստանը՝1,7 միլիոն դոլլար,Ղրղզստանը՝1,46 միլիոն դոլլար…ԱՄՆ-ն նաև ֆինանսական և ռազմական օգնություն է տրամադրում Ուզբեկստանին, Ադրբեջանին, Տաջիկստանին…

Հետաքրքիր է նաև մեր հարևան Թուրքիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ,ով ամենաշատն էր “աղմկում” և համարվում է ԱՄՆ գլխավոր գործընկերը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ում…
Բավաակն բարդ իրավիճակում է հայտնվում նաև Հայաստանը,ով ամեն տարի ԱՄՆ-ից ստանում է ֆինանսական օգնություն…ԱՄՆ-ն նաև միակ երկիրն է աշխարհում,ով պետական մակարդակով օգնություն է տրամադրում Արցախին…Երևանը բարդ ընտրության առաջ է կանգնած.մի կողմից Մերձավոր Արևելքի շատ արաբական երկրներն են և Իրանը,որոնք Հայոց ցեղասպանության տարիներին պատսպարեցին հարյուր հազարավոր հայերի և բավական լավ հարաբերություններ ունեն մեզ հետ,իսկ մյուս կողմից հայերի նկատմամբ բավական լավ տրամադրված ԱՄՆ-ն է,որտեղ մենք ևս ունենք բավական մեծ համայնք…»։

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ