28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք. Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ևս միացավ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ շարունակվող քննարկումներին:  «Իմ մտահոգությունը, որը արտահայտել էի և’ պետաիրավական հանձնաժողովի նիստում, և’ հարցուպատասխանի ժամանակ, և’ քվեարկության ժամանակ, վերաբերում էր ընդհատության փոփոխությանը, որն անթույլատրելի էր: Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ շատ կարևոր է, որ ապահովենք և երաշխավորենք դատարանի մատչելիությունը քաղաքացիների համար, և ուրախ եմ, որ Կառավարությունը մեր այս մտահոգութունն ընդունեց, և փոփոխությունները կատարվեցին, հետևաբար իմ մտահգությունը վերացավ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ելքի» հարցադրումներին, թե արդյոք օրենսգիրքը սահմանդրական էր, թե ոչ, նա ասաց. «Անդրադառնամ այս մեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ հանած պատմությանը: Մեր գործընկներն ասում են , թե երկրրդ քվեարկությունն անօրինական է, քանի որ առաջինը չի անցել: Սկզբունքորեն՝ ոչ, ասեմ ինչու, նախ օրենքը սահմանադրական էր, թե սամանադրական չէր, պարոն Գորգիսյանը, որ Հրայր Թովմասյանին մեղադրում էր, որ ինքը սխալ լուծում է տվել, ասեմ, որ ոչ, միանշանակ սահմանադրական էր այս օրենքը և սահմանադրական է, և դրա համար էլ երկրորդ ընթեցումը գնում է սահմանդրական ռեժիմով»:

Նշենք, որ երեկ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե սխալ ռեժիմով է դրվել քվեարկության օրենքը և ցավում է, որ ԱԺ պատգամավորները նման սխալ են թույլ տվել: Այսինքն ՝ Սահմանդական օրենքը պետք է ընդունվի ձայների 3/4 համամասնությամբ: Այնուհետև Գևորգ Կոստանյանը շարունակեց. «Երկրորդ՝ Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք, թե չընդունենք: Հիմա եթե սահմանադրական օրենք է ընդունում, ու Կառավարությունը գտնում է, որ սովորական ռեժիմով պետք է քննարկվի, հո՞ չպետք է մենք սովորական ռեժիմով քննարեկնք, էտ մենք են որոշում, և մենք էլ որոշել ենք այդպես, որ սահմանադրական օրենք էր և օրենք է և քննարկվել և քննարկվելու է բացառապես սահմանդրական օրենքին բնորոշ իրավական ռեժիմով»,-հայտարարեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ