18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Խորհրդարանը պիտի ունենա այնքան իրավական կարողություն, որպեսզի որոշի՝ օրենքը սահմանադրական է, թե ոչ»

«Ես սահմանադրագետ չեմ, բայց կարծում եմ՝ խորհրդարանը պիտի ունենա այնքան իրավական կարողություն, որպեսզի որոշի՝ օրենքը սահմանադրական է, թե ոչ մինչև ԱԺ-ում դրա քննարկումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը նշեց, որ Նապոլեոն Ազիզյանը գրավոր հայտարարություն է ուղղել ԱԺ քարտուղարությանը, որ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։ Դիտարկմանը, թե արդյոք մինչև քվեարկությունը խմբակցությունը որոշում է կայացրել, թե ինչպես է քվեարկելու «Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, Նաիրա Զոհրաբյանը նշեց.

«Մեր խմբակցությունը քննարկել էր, որոշակի դրական տեղաշարժեր կային, բայց մեր խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անունից հայտարարեց, որ մենք որոշել էինք չմասնակցել քվեարկությանը», – նշեց Զոհրաբյանը։ Հարցին, թե չի բացառում արդյոք, որ Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, որովհետև գուցե ունի որոշակի պայմանավորվածություններ իշխանության հետ, Զոհրաբյանը նշեց. «Բացառում եմ, մեր խմբակցությունում չի կարող լինել որևէ պատգամավոր, որը որևէ այլ քաղաքական ուժի հետ ունենա լատենտ ստվերային համաձայնություններ և պայմանավորվածություններ»։ Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանն ասել էր, որ երեկ ֆրակցիան որոշել էր կողմ քվերակել նախագծին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ