Հայաստանը խոշոր հաշվով հաղթել է Ավստրալիային

Հնդկաստանում ընթացող պատանիների շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում 3.5:0.5 հաշով առավելության է հասել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ: Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ տարան, իսկ Դավիթ Միրզոյանը՝ ոչ-ոքի է խաղացել։ 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: Մեր հավաքականը 6 միավորով կիսում է 8-րդ հորիզոնականը։