Ահասարսուռ կադրեր․ կինը հղի կնոջը հրել-գցել է մետրոյի գնացքի տակ /տեսանյութ 18+/
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ահասարսուռ միջադեպ է տեղի ունեցել։ 36-ամյա կինը ձերբակալվել է՝ հղի կնոջ սպանության կասկածանքով։ Կինը մետրոյում հրել ու գցել է հղի կնոջը գնացքի գծերի վրա այն պահին, երբ գնացքը մոտենում էր։ Ավելին՝ տուժածը փորձել է փրկվել, սակայն կինը կրկին հրել է նրան։
Կնոջ սպանությունը ֆիքսել են մետրոյի տեսախցիկները, տեսանյութը հայտնվել է համացանցում։ Սպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին։ Սկզբում 25-ամյա Ալինա Ցիուկուի մահը ինքնասպանության հետեւանք էր համարվում, սակայն տեսախցիկների արձանագրածները դիտելուց հետո ոստիկանները տեսել են, որ տեղի ունեցածը սպանություն է։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, նա 36-ամյա Մագդալենա Զերբանն է, ով անտուն է ու հաճախ քնում է մետրոյում։ Ոստիկանները պարզել են, որ կինը մեկ այլ կնոջ էլ է փորձել գցել գնացքի տակ, հայտնի է դարձել, որ նա հոգեկան հիվանդ է։
Մահացած Ալինան մատուցողուհի էր, ապրում էր ամուսնու հետ, պատրաստվում էին երեխա ունենալ։