13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Զա կայֆ … մի հատ Նիկոլը մեզ սաղիս սարքել ա կուրկուռի ձագ»

«Գործը սենց խանգարել, սենց պառակտել, չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հելնում ասում ա ընդմիջում: Բոյկոտելը բա լավ բան է՞: Որտե՞ղ անցավ իրենց դիրքորոշումը: Նիկոլը հա թող ճղի իրան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Մի հատ Նիկոլը, տես, ինչն օրն է գցել մեզ սաղիս, սարքել կուրկուռի ձագ»,-նշեց գեներալը: Դիտարկմանը, թե «կրակն են ընկել» այսօր ընդդիմության ձեռքը, Սարոյանն ասաց, որ միևնույն է օրենքներն անցնելու են։

«Ըտեղ ուրա՞ ընդդիմություն։ Հաջողվավ, հա՞։ Եղավ նենց բան, որ չքվեարկինք։ Սաղ էլ քվեարկինք գնաց, Նիկոլ հա էլ թող խոսա», – նկատեց նա։

Դիտարկմանը, թե չեն պատրաստվում պատիվ տալ «Ելք»-ին, ինչպես ասում էր Սասուն Միքայելյանը, նա արձագանքեց. «Հա կտանք, գրող պատիվ կտանք։ Իրանք թող մեզի պատիվ տան։ Իրանք վրդովվել են մե՞նք պատիվ տանք։ Ուրիշ բան մենք իրանց ասեինք մնացեք, մենք կտայինք։ Սասուն, թող էթա Հրազդանից տնական հավերը բերի պատիվ տա», – հավելեց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ