28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 20-ին Փարիզում այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը։

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը առանձնահատուկ տեղ էր հատկացված Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ