13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սպորտի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաև՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունեն ընտրելու տարվա լավագույն մարզիկների իրենց թեկնածուներին, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված  վերոհիշյալ մրցույթի հետ:

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: 2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ