28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աստված իմ, ինձ մենակ մի թող

Տե՛ր, մի՛ նախատիր Քո սրտնեղությամբ, ո՛չ էլ բարկությամբ Քո խրատը տուր: Քանի որ արդեն նետերդ ինձ կպան, և ծանրացավ Ձեռքդ ինձ վրա: Չկա մարմնիս բուժման մի միջոց, որովհետև Տե’ր՝ Դու բարկությա՛մբ Ես խրատդ տալիս: Եվ անխաղա՛ղ են ոսկորները իմ՝ պատճառն այդ բանի մեղքե՛րս եղան:

Ինչ որ անօրեն կատարել էի՝ ելել են արդեն գլխի՛ցս էլ վերև, որպես ծանր բեռ իջել ուսերի՛ս: Վերքերս արդեն նեխել են, փտել՝ արածս անզգամ ու եղկ գործերից: Ես տառապելով վա՛ր խոնարհվեցի և տրտո՛ւմ էի գնում օրնիբուն, կյանքս լցված էր չարչարանքներո՛վ և բժշկություն չկա՛ր իմ մարմնին: Չարչարանքիս մեջ մինչև վերջ խոնա՛րհ՝ սի՛րտս էր մռնչում հեծեծանքներից: Քո առջև են ողջ ցանկություններս, հեծեծանքներս Քեզնից ծածուկ չե՛ն:

Սիրտս խռովվե՛ց և զորությունըս ինձնից հեռացա՛վ, անգամ հեռացա՛վ լույսն իմ աչքերի: Բարեկամնե՛րս, մերձավորնե՛րս հավաքվեցին և դե՛մս կանգնեցին, մերձավորներս ինձ մոտիկ չեկա՛ն: Եվ նրանք վրաս չա՛րն էին խոսում, ինձ բռնադատո՛ւմ, խորհում սպանե՛լ, որոշում բաներ նե՛նգ ու անօրե՛ն՝ անընդհատորեն՝ նո՛ւյնը օրնիբուն: Խուլի պես եղա, որ բան չի լսում, համրի նման, որ չի՛ բացում բերան: Ասես մի մարդ, որ լսել չի՛ կարող և ո՛չ էլ խոսք կա նրա բերանում: Սակայն իմ հույսը Քե՛զ վրա է, Տե՜ր, և գիտեմ պիտի լսե՛ս ինձ, Աստվա՜ծ:

Ես ասացի, թե թշնամիներս թող չուրախանա՛ն, որ տեսան ոտքս ինչպե՛ս սայթաքեց, և ովքեր վրաս մեծ բերան բացին՝ թող որ չցնծա՛ն: Որովհետև որ՝ պատրաստ եմ արդեն տանջանքնե՛ր տանել՝ և անընդհա՛տ են ցավերս իմ առաջ: Ինչ որ անօրեն բաներ եմ արել՝ ո՛ղջ պիտի պատմեմ, հոգ տանեմ գործած մեղքերիս մասին: Բայց թշնամիք իմ հսկող ա՛չք էին, ինձնից զորավո՛ր, և նրանց թիվը բազում էր, ովքեր, ատո՛ւմ էին ինձ առանց պատճառի:

Եվ նրանք, ովքեր իմ բարու փոխան չարն հատուցեցին՝ տեսնելով, որ ես գնում եմ բարո՛ւ, արդարությա՛ն հետ, բամբասո՛ւմ էին, ինձ անվանարկո՛ւմ: Տե՜ր իմ, Աստվա՜ծ իմ, ինձ մենակ մի՛ թող, տառապյալիցս մի՜ գնա հեռու, տե՛ս, որ օգնե՜ս ինձ, իմ փրկությունը Քեզնո՛վ պիտի գա:

Սաղմոս 37 

գրաբարից փոխադրությունը՝  Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ