10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Տնից փախավ, չլսեց. Վարդանը բոլորիս մեջ է /տեսանյութ/

Այսօր` նոյեմբերի 1-ին «Անկախության դրոշակակիր» անվամբ հայտնի Վարդան Պապիկյանը «տուն վերադարձավ»:Երասխում անհայտ կորած պատանու մայրը սպասում էր նրան: Մայրը մի տեսակ խռով էր Վարդանից.«Ինձ չլսեց, տից փախավ ու չեկավ…հիմա եկել է ու խաչքար է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 15 տարեկանում անհայտ կորած ազատամարտիկի մայրը: Արաբկիր համայնքում, որտեղ  մինչ այսօր ապրում է Վարդանի ընտանիքը, որտեղ նրան […]

Պաշտոնեական կեղծիք են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Այսպես, Երևան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն և 2500 […]

Մեղադրանք է առաջադրվել՝ ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երևան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ և, տիրապետելով պարսկերենին, […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ողջ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ «Նման անմարդկային գործողությունները վերահաստատում […]

«Մենք մամայի բալա ենք»․ Ռուզաննա Խաչատրյանը վրդովված է

Օրերս  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի   ֆեյսբուքյան  գրառումներից   մեկը մեծ աղմուկ բարձրացրեց։ Հիշեցնենք՝   իր գրառման մեջ Ռուզաննա Խաչատրյանը նշել էր՝ 18 տարի առաջ բժշկել է մի պաշտոնյայի, ով ժամանակին խուսափել  է զինվորական  ծառայությունից, իսկ այսօր «իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»։  […]

Մեղադրանք է առաջադրվել մանկահասակ երեխային պատանդ վերցնելու և երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական […]

Երևանի հ. 26 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 110 սաների առջև

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հ. 26 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգված նախակրթարանն իր դռներն է բացել ավելի քան 110 փոքրիկների առջև: Մանկապարտեզի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և տնօրեն Նադեժդա Բաղրամյանին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու […]

Մեր ձեռը կրակն ընկած մի հատ էլ կնիկ ունեմ. Պավլիկ Մանուկյան

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր 3»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը, ներգրավեցին փաստաբաններ։ Պավլիկ Մանուկյանը դատարանին հայտնեց, որ իր պապերը մշեցի են, ավարտել է Բուժական գյուղի միջնակարգ դպրոցը, խորհրդային բանակում ծառայել է 1985-87 թթ․ «Մինչեւ այս պահը դատվածություն չեմ ունեցել, […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան 20-ից 64, Քաջազնունի 16-ից 110, Նար-Դոսի 30-ից 145, Քրիստափորի 10-ից 140, Խորենացի 47/7  համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի