19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տնից փախավ, չլսեց. Վարդանը բոլորիս մեջ է /տեսանյութ/

Այսօր` նոյեմբերի 1-ին «Անկախության դրոշակակիր» անվամբ հայտնի Վարդան Պապիկյանը «տուն վերադարձավ»:Երասխում անհայտ կորած պատանու մայրը սպասում էր նրան: Մայրը մի տեսակ խռով էր Վարդանից.«Ինձ չլսեց, տից փախավ ու չեկավ…հիմա եկել է ու խաչքար է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 15 տարեկանում անհայտ կորած ազատամարտիկի մայրը:

Արաբկիր համայնքում, որտեղ  մինչ այսօր ապրում է Վարդանի ընտանիքը, որտեղ նրան հիշում են ու սպասում, որտեղ հարազատության զգացումն է ու նվիրման ծեսը`բացվեց Վարդան Պապիկյանի խաչարձանը:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ընդգծեց, որ վարդանների գործը շարունակում են պատանի երկրապահները, քանի որ բոլորս վարդաններ ենք:

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը նշեց, որ Վարդան Պապիկյանը միշտ եղել է Մովսես Գորգիսյանի կողքին ու ստացել է «անկախական» անունը:

«Այս խաչքարը կանգնեցվել է վասն հայրենյաց, վասն հայ զինվորի»,-ընդգծեց հրամանատարը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ